Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այս օրերին ակտիվ աշխատում է և պատրաստվում մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք մենահամերգին, որով կտրվի երգչուհու Dream World Tour-ի մեկնարկը։ Երևանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35000 դրամ է։
Երգչուհու աշխատանքային թիմը Լիլիթի մենահամերգի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին ու ներկայացրել, թե ինչ սպասումներով է Լիլիթը պատրաստվում այդ օրվան , ինչպես են ամուսնու հետ համատեղում նաև համերգի ռեժիսորական աշխատանքը, ի վերջո, ինչ է սպասվում մենահամերգին։
«Լիլիթ Հովհաննիսյան» ընկերության ներկայացուցիչ Սյուզաննա Խանզադյանը նկատեց, որ թեև այս շրջագայությունը և՛ Լիլիթի, և՛ իրենց բոլորի երազանքներից մեկն է, այնուամենայնիվ, շրջագայության անունն է «Երազ», ոչ թե երազանք կամ երազանքների շրջագայություն:
-Լիլիթի անունը հանդիսատեսին հայտնի դարձավ 13 տարի առաջ` 2006–ին։ Վերջին տարիներին նա համարվում է Հայաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկը։ Այս ընթացքում արտերկրում մենահամերգներ ունեցել է, սակայն Երևանում նրա առաջին մենահամերգն է։ Ինչո՞ւ միայն հիմա որոշեց ներկայանալ Երևանի իր հանդիսատեսին։
-Միջազգային չափանիշներին համապատասխան համերգ իրականացնելու համար շատ մեծ հնարավորություններ են անհրաժեշտ, ինչը չկար տարիներ առաջ: Փառք Աստծո, այսօր արդեն հնարավորություն կա իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան համերգ Լիլիթ Հովհաննիսյանի միջոցներով, առանց որևէ այլ կազմակերպության կամ անհատի ֆինանսական միջամտության: Եվ ահա, աշխատում ենք այդ ուղղությամբ:
Բացի այդ, պետք է ասեմ, որ Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուներն այնքան շատ նամակներ էին ուղղում մեզ՝ պահանջելով կազմակերպել Երևանում արտիստի մենահամերգը, որ այլևս հնարավոր չէր ուշացնել համերգը:
Մարտի 9-ի համերգը թեև փոքր-ինչ ուշացած, այնուամենայնիվ, շատ սպասված իրադարձություն է բոլորի՝ թե՛ Լիլիթ Հովհաննիսյանի, թե՛ նրա երկրպագուների համար:
Ամբողջությամբ՝ life.tert.am