Աշխարհահռչակ Առնոլդ Շվարցենեգերը երազում է ավելի առողջ և սպորտային աշխարհի մասին, հայտնում է Reuters-ը:
Դերասանը ժամանել է իր պատվին անվանված Հոնկոնգի սպորտային փառատոնին: Arnold Classic Asia Multi-Sport Festival-ը կշարունակվի մինչև օգոստոսի 21-ը: Ծրագրում ընդգրկված են բոդիբիլդինգին, յոգային, ռեգբիին, բազկամարտին, շախմատին և այլ սպորտաձևերին, ինչպես նաև Ռուբիկ-կուբիկ հավաքելուն նվիրված միջոցառումներ:
«Ինձ համար կարևոր է եղել ոչ միայն բոդիբիլդինգի չեմպիոն դառնալը, ֆիլմերում նկարահանվելը, նահանգապետ լինելը, այլև իմ ազդեցության ուժը օգտագործելը ողջ աշխարհում կյանքի առողջ ապրելակերպի և ֆիտնեսի խթանման գործում»,- ասել է Շվարցենեգերը: