«Ես մտավախություն ունեմ, որ Մարտի 1-ի գործի քննությունը միակողմանիորեն է ընթացել, որովհետև հրապարակայնորեն բարձրացվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի կողմից, որոնց վերաբերյալ ես կասկածում եմ, որ կան պատասխաններ: Ի վերջո՝ ո՞վ է պատասխան տալու 10 զոհերի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը՝ ակնկալելով, որ Մարտի 1-ի դատավարությունը կլինի բռնբաց:







