Իվետա Մուկուչյանի հրապուրիչ լուսանկարը՝ Թել Ավիվից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իվետա Մուկուչյանի հրապուրիչ լուսանկարը՝ Թել Ավիվից

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է, ներկայացել է ոճային կերպարում։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իվետան կրում է սեւ շրջազգեստ, որը համադրել է կաշվե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ սպորտային կոշիկներն ու թրենդային պայուսակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ոճային երգչուհին Փարիզում արված կադրեր էր հրապարակել։ Երգչուհին լուսանկարներում ոճային կերպարում էր՝ տոպ, սեւ տաբատ, երկարաճիտ կոշիկներ, փայլուն վերնազգետ եւ սեւ գլխարկ։ Իվետան վառ դիմահարդարմամբ էր, իսկ հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։

style.news.am