
Վենեսուելան փակում է ջրային սահմանը Արուբա, Բոնեյրե և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքներն ու վերանայում հարաբերությունները: Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
«Վենեսուելան ոչ միայն որոշել է փակել սահմանը, այլև վերանայել հարաբերություններն նրանց հետ: Այս քայլերը կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ կղզիների ղեկավարությունները չեն հետևի միջազգային իրավունքի նորմերին ու չեն հարգի դրանք»,- ասել է Ռոդրիգեսը: