
Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառիկ տեսանյութ. «վարչապետի հուշերը»: 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության ականավոր պետական գործիչ և վերջին վարչապետ, 1921 թ. փետրվար-ապրիլ ամիսներին անկախ Հայաստանի Հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավար-վարչապետ, 1921թ. մայիս-հուլիս ամիսներին Լեռնահայաստանի Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը (1882-1969) պատմում է Առաջին հանրապետության հռչակման և Հայաստանի գոյատևման մասին: Վարչապետ Սիմոն Վրացյանն այս բացառիկ հարցազրույցը տվել է «Ազատություն» ռադիոկայանին՝ 1960-ականներին: Տեսանյութում օգտագործվել են 1919թ. Հայաստան պաշտոնական այցով ժամանած Ամերիկյան զինվորական առաքելության օպերատորի նկարահանած կադրերը, ֆիլմի բնագիրը պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում»: