Ռուսաստանում հայտնվել է երկրորդ կին միլիարդատերը. Forbes
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում հայտնվել է երկրորդ կին միլիարդատերը. Forbes

Forbes հանդեսի վարկածով՝ Ռունետի՝ 1,2 մլրդ արժողությամբ գնահատված Wildberries ռուսական խոշորագույն ինտերնետ-խանութի հայտնվելը ամենաթանկ ընկերությունների վարկանիշի չորրորդ հորիզոնականում նրա միակ սեփականատեր Տատյանա Բակալչուկին դարձրել է երկրորդ կին միլիարդատերը ՌԴ-ում: Այդ մասին հայտնել է Forbes-ը:

Ավելի վաղ Ռուսաստանում 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող միակ կինը Ելենա Բատուրինան էր՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը: Առցանց-ռիթեյլերի արժեքի նոր գնահատումը թույլ է տալիս Բակալչուկի կարողությունը գնահատել 1 միլիարդ դոլարից ավելի: Forbes-ը նշում է, թե քանի որ Wildberries ընկերությունը հանրային չէ, դրա արժեքի գնահատումը կատարվել է վաճառքների և շահույթի ծավալի վերաբերյալ տվյալների հիման վրա, ինչպես նաև ըստ համանման նախագծերի մուլտիպլիկատորների և վենչուրային կապիտալիստների գնահատումների: Բակալչուկն իր բիզնեսն ամուսնու՝ Վլադիսլավի հետ հիմնել է 2004 թվականին: Սկզբնապես ամուսիններն զբաղվում էին Otto և Quelle կատալոգներով կանանց համար հագուստի վածառքով, ավելի ուշ Wildberries-ի տեսականիում հայտնվել են նաև ապրանքների այլ կատեգորիաներ՝ կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, մանկական ապրանքներ: 2018 թվականին ընկերության հասույթը գնահատվում էր 1,7 մլրդ դոլար:



Նման նյութեր