Հայաստանյան «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այսօր կառավարության ընդունած որոշմամբ մաքսային արտոնություն ստացավ` զենքի արտադրության մեջ կիրառվող հաստոցներ ու սարքավորումներ ներկրելու համար։
Ըստ նախագծի` ընկերությունը պատրաստվում է Չինաստանից 15 հաստոց ներկրել` 413 879 500 դրամ ընդհանուր արժողությամբ։
«Շատ կարևոր է, որ մենք հետևենք ու աջակցենք ներդրողներին, որ այս դեկլարացիան դառնա իրականություն և չօգտագործվի այլ նպատակներով»,– հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նկատի ունենալով ոչ միայն այս, այլև մաքսային ու հարկային արտոնություններ ստացած այլ ընկերությունների համանման պայմանագրերը։