«Կովկասի գերուհին» ֆիլմում Նատալյա Վառլեյին վստահված էր գլխավոր հերոսուհու կերպարը։ Takprosto.cc-ը ներկայացրել է դերասանուհու գեղեցկության մի քանի գաղտնիք։
Դերասանուհին հետևում է օրվա խիստ ռեժիմին։ Նրա առավոտը սկսում է վաղ՝ ժամը 07։00-ից ոչ ուշ։ Նա քնում է ժամը 23։00-ից ոչ ուշ, քանի որ օրգանիզմին հարկավոր է վերականգնվել և ուժ հավաքել հագեցած օրվանից հետո։ Հենց այս ռեժիմն է բարենպաստ ազդեցություն ունենում մարդու օրգանիզմի վրա։
Ամեն առավոտ կոնտրաստային լոգանքը պարտադիր է։
Առավոտյան մարզանքը ևս պետք է կատարել ամեն օր։
Դերասանուհին առհասարակ չի կարդում աստղագուշակ և իր խոսքով՝ նման այլ հիմարություններ։ Նա ընթրիքից հետ նորություններ չի նայում և փորձում է ապրել իր խղճով ու աստվածաշնչյան պատվիրաններով։
Շատերն են հիանում դերասանուհու փարթամ մազերով։ Նա հավատացնում է, որ մազերը լվանում է ամեն օր։
Նատալյա Վառլեյն իր ուժի, ոգեշնչման աղբյուր, ձեռքբերում ու հաջողություն է համարում իր երեխաներին ու թոռներին։
«Երեխաների օգնությամբ հասկանում ես, թե որքան արագ է թռչում ժամանակը, և գիտակցում ես․ որքան էլ բանաստեղծություններ գրես, դերեր խաղաս, չես արել և չես անի ավելի լավ որևէ բան, քան երեխաներին ծնունդ տալն է»,- նշում է դերասանուհին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը