Այսօր Armdaily.am-ի խմբագրություն է զանգահարել մեր մշտական ընթերցողը և հայտնել, որ բենզինի բոլոր տեսակների գները բարձրացել են 10 դրամով: Փաստորեն, Ֆլեշի Բարսեղը ճիշտ էր, իսկ Բաբկեն Պիպոյանը՝ սխալ: Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը երեկ դատարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ բենզինը թանկանալու է անպայման և առաջիկայում գները շատ ուժեղ կբարձրանան: «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ Armdaily.am-ի հետ զրույցում նշել էր, որ Բարսեղ Բեգլարյանի հայտարարությունն ավելի շատ հումորային էր. «Երբ լուրջ վերլուծություն կլինի, կմեկնաբանենք, այս պահին չեմ կարծում եմ, որ մեկնաբանության կարիք կա, քանի որ ինքն այդ մասին լուրջ տոնով չէր ասում։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, խուճապի կարիք չկա, սպառողներն էլ թող ուրախանան, որ էս պահին բենզին ավելի էժան է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armdaily.am