Կառավարության նիստից հետո Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն՝ բիզնես խլելու մեջ մեղադրելու հարցը չմեկնաբանեց.«Ես մեղմ ժպտում եմ: Մենք մեզ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ենք գործում և ես որևէ մասնավոր ընկերության հետ չեմ հանդիպել»:
Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաև իրեն կալանավորելու լուրերին.«Ես այդ գրողին ոչ լրատվամիջոց եմ համարում, ոչ էլ՝մամուլ: Ինձ թող ուշադիր նայեն, ես ձերբակալվողի նմա՞ն եմ: Ես պատի տակի բամբասանքները չեմ մեկնաբանում: Ես ամեն երազ չեմ մեկնաբանում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armdaily.am