Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեբեդ գետի ջրերով 1 հեկտար հող ոռոգելու տարեկան վարձավճարը 55 հազար դրամ է, իսկ կողքին՝ Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերում մեկ հեկտարի ոռոգման տարեկան վարձավճարը՝ 14 հազար դրամին համարժեք լարի: Այդ պատճառով էլ Մառնեուլիի գյուղերում չմշակվող հողատարածքներ չկան: Դեբեդի ջրով ինքնահոս ոռոգումը Հայաստանում 4 անգամ թանկ է, դա այն դեպքում, որ Ախթալայի, Թեղուտի պոչամբարների արտահոսքից ծանր մետաղներով հարստացած Դեբեդի ջրերով ոռոգումից հետո Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիսի, Լճկաձորի բազում հեկտար դեղձի այգիներ չորացել են»: