
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել Արթուր Վարդանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս թվավանին Նորքում վնասազերծված հայտնի զինված բանդայի գործով պարագլուխն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա գտնվում է ծանր վիճակում, նրա մոտ կա «Տրոնի» հիվանդություն, հնարավոր է՝ մի քանի օր մնա բժիշկների հսկողության տակ, և եթե անհրաժեշտություն լինի, վիրահատվելու է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: