Լիլիթ Գալստյանի հրապարակումը.
««Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը՝ Խաղի կանոններ հաղորդման շրջանակում ասում է՝ «Ե՞րբ էիք տեսել, որ կառավարությունը գնահատեր կամ գներ ժամանակակից գրականություն»։
Ես տեսել եմ․
2012-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ժամանակակից հայ գրականության շուրջ անկեղծ զրույցից հետո, որոշեցի իրեն նվիրել Համազգայինի հրատարակության «18-33. Արդի հայ պոեզիա»-ի անթոլոգիան։ Կարճ ժամանակ հետո զանգեց և ասաց, որ հաճելիորեն զարմացած է և որոշել է գրքի հարյուր օրինանակ գնել ու մարտի 8-ի առթիվ նվիրել կանանց։ Այդպես էլ արեց։
Մեծ էր ուրախությունս, երբ օրեր անց՝ «Իմ գրադարանը» հաղորդման ընթացքում, լսեցի, թե Տիգրան Սարգսյանն ինչպես ներկայացրեց մեր գիրքն ու իբրև հաճելի հայտնությունն խոսեց ժամանակակից հայ գրականության վերաբերյալ։
Հ․Գ․ Ի դեպ, գիրք նվիրելու օրվա շրջանակներում իրենից երկու հրաշալի նվեր եմ ստացել՝ Էլվին Թոֆլեր և Կոնֆուցիուս»։