Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դժվարանում եմ հարցին պատասխանել՝ ԵՊՀ-ն Սորոսի հիմնադրամի՞ թիրախում է, թե՞ գործող իշխանության, իսկ միգուցե՝ երկուսը միասի՞ն: «Ռեկտորին փոխենք, որ բարեփոխենք» կարգախոսն իրականում կեղծիք է, քաղաքական մանիպուլյացիա, կենցաղային բառապաշարով ասած՝ կռուտիտ: Որովհետև բարեփոխման համար նախ մշակված և հրապարակված քաղաքանություն են ունենում, ծրագիր են ունենում, ճանապարհային քարտեզ են ունենում:
Այս ամենը չկա, բայց տեղը կան անձնական ու քաղաքական հաշվեհարդարի նշաններ, վհուկների որսի նշաններ, կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկի ներքո ոստիկանական մեթոդաբանության չարաշահման նշաններ:
«Հայաստան» հիմնադրամի տնօրենի հետ կապված պատմությունն, ի վերջո, չի մոռացվել:
Այսրոպեական քաղաքական շահի համար ընտրված այս գործելաոճը գուցե և կարճաժամկետ կտրվածքում սպասված արդյունքն ապահովի, բայց երկարաժամկետ կտրվածքում չեմ կասկածում, որ խնդիրներ է ստեղծելու: Հավատացեք, թե ԵՊՀ՝ որպես ազգային կրթական հաստատության, և թե ռեկտորի՝ որպես անվանի գիտնականի համբավը չի ստացվելու գետնով տալ ու մարսել: Այդպես չի եղել ու չի լինելու:
#Ես_Համալսարանական_եմ»: