«Ես հույս չունեմ, որ մենք կկարողանանք վերացնել դեբիլիզմը: Ո՛չ աշխարհում, ո՛չ Հայաստանում դա հնարավոր չէ: Ես առաքելություն չունեմ դեբիլին՝ որպես դասակարգ, վերացնել:
Ես քաջ գիտակցում եմ, որ իրենք միշտ լինելու են մեծամասնություն, բայց ես ունեմ հստակ որոշում՝ մաս չկազմել այդ մեծամասնությանը. իրենց կողքին չեմ կանգնելու, իրենց դեմ եմ լինելու և դա բացահայտ եմ անելու մինչև իմ մահը՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով:
Շարունակելու եմ ցույց տալ ժողովրդին այն ամենը, ինչը իրնեք չեն ուզում տեսնել: Ես ամեն օր արթնանալիս Նիկոլին անկեղծ շնորհակալություն եմ հայտնում, որ ինքն ինձ համար հնարավորություն է ստեղծել մարդկանց ստիպել առերեսվել իրականությանը: Մինչև այս դժվար էր. երբ փորձում էիր մարդկանց իրական թվերով ու փաստերով ինչ-որ բան ցույց տալ, իրենք ինչ-որ եթերային Սաշիկ (ինչպես կասեր Նարեկ Մալյանը՝ պորտաբույծների հովանավոր սուրբ) էին բերում՝ որպես օրինակ, ու իրենց հետ հնարավոր չէր խոսել:
Հիմա իրենք իրենց Նիկոլով ընկել են մի վիճակի մեջ, որտեղ իմ լեզուն ահագին «երկարացել» է, ու ես կարողանում եմ ամեն ինչ ավելի լսելի դարձնել»:
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: