Թորոս Ալեքսանյանը ֆեսյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆբ-ն մի վատ բան ունի, դա սեգմենտավորումն է, այսինքն գաղափարապես միմյանց հարող մարդիկ կամաց կամաց միավորվելով՝ բաժան բաժան են անում ֆբ տարածքը, ու ստացվում է, որ ամեն մի սեգմենտ մեկուսի է քննարկումներ անում, չտեսնելով մյուս սեգմենտների քննարկումները, ու յուրաքանչյուր սեգմենտի մեջ ներգրավված մարդկանց թվում է, թե ամբողջ ֆբ-ն ու հետևաբար նաև ամբողջ հասարակությունը մտածում է ճիշտ այնպես, ինչպես իրենք են մտածում: Դա մարդկանց մոտ սխալ պատկերացումներ է ձևավորում հասարակության մեջ տիրող տրամադրությունների մասին:
Օրինակ մենք, որ նոր իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ունենք, կարծում ենք որ մարդկանց մեծամասնությունը նույնպես ընդդիմանում են նոր կառավարությանը, քանի որ ֆբ-ում հիմնականում այդպիսի գրառումներ ենք տեսնում, բայց երբ դուրս ենք գալիս քաղաք, մարդկանց հետ շփվելուց հասկանում ենք, որ դա բոլորովին էլ այդպես չի, ու դեռ շատ մարդիկ կան, որոնք Նիկոլին հավատում ու սիրում են, նույն վիճակում են նաև ֆբ-ի պրոնիկոլական սեգմենտի օգտատերերը, որոնց թվում է թե բոլորը իրենց նման էյֆորիաների մեջ են, բայց երբ դրսում շփվում են մարդկանց հետ, զարմանքով հայտնաբերում են, որ մի ստվար զանգված արդեն դուրս է եկել էյֆորիայից ու սթափ գլխով հարցադրումներ է անում, էլ չեմ ասում այն մարդկանց մասին, որ ուղղակի հայհոյում են նոր իշխանություններին, և որոնց քանակը գնալով ավելի ու ավելի է շատանում: Ինչևէ, ասածս այն է, որ ֆբ-ն հասարակության մեջ գերիշխող տրամադրությունների իրական պատկերը երբեք ցույց չի տա, այն իմանալու համար հարկավոր է վիրտուալ տարածքից դուրս գալ»: