«Քացուտակ քցեք ինձ, բայց էս ստատուսը պիտի գրեմ․ չի կարելի ամեն ինչ սենց մանիպուլացնել»
Advertisement 1000 x 90

«Քացուտակ քցեք ինձ, բայց էս ստատուսը պիտի գրեմ․ չի կարելի ամեն ինչ սենց մանիպուլացնել»

Երեկ մի հայտարարություն է տարածվել, որով Մարտի 1-ի զոհերի հարազատները ողջունում են մարտի մեկին կազմակերպվելիք երթը և նշում, որ այդ երթը դեպքերը բացահայտելու համար արված քայլերից մեկն է։ /ընդհանուր չեմ ցիտում/։

Ամենայն հարգանքով այդ մարդկանց անձերի հանդեպ ու իրենց կորստի հանդեպ, պետք է ասեմ։

Հարգելիներս, մի՛ մտեք քաղաքական անցուդարձի մեջ։ Մի՛ արեք այսպիսի բաներ, մի՛ եղեք սուբյեկտիվ ու մի՛ ասեք բաներ, որոնք ուղղակի տպավորության տակ է։

Գիտեմ, կասեք, որ 11 տարի սպասել ենք էս ամենին, բայց՝ ոչ, դուք 11 տարի սրան չեք սպասել, դուք 11 տարի չեք սպասել, որ ձեր զավակների/ամուսնների/հարազատների մահի ցավի ու հուզմունքի «հիման վրա» երթ կազմակերպվի։

Կներեք, բայց մի՛ մտեք էս խաղերի մեջ, մի՛ տրվեք էմոցիաներին, մասնակցեք երթին, մասնակցեք՝ ինչի ուզում եք, պայքարեք, սպասեք, բայց էլի եմ ասում, կներեք․․․․ Մի՛ արեք սենց բաներ։

Հ․Գ․ Մինչև մարտի մեկը բազմակողմանի ու մինչև վերջ չպարզվի, այդպես էլ չենք իմանա՝ ով ինչքան մեղք ունի, ում կարելի է հավատալ, ում՝ ոչ։

Ankakh Hayastan



Նման նյութեր