
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զաֆիրը չի բացառել Սիրիական Իդլիբում տիրող իրավիճակին ռազմական լուծում տալու հավանականությունը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Իդլիբը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել էր դեռևս 2015-ին: Այն Սիրիայի՝ ահաբեկիչների ու ապօրինի զինված խմբավորումների կողմից վերահսկվող վերջին շրջանն է համարվում:
«Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Երբեք ռազմական գործողություններ չենք ցանկացել ու աշխատել ենք խուսափել դրանից, քանի որ գիտենք, որ Իդլիբում ցանկացած ռազմական գործողություն կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Մեր մյուս մոտեցումները ձախողվեցին, իսկ «Ջեբհաթ ան Նուսրա»-ն տարածքը վերահսկում է ավելի, քան երբևէ»,- ասել է արտգործնախարարը շվեյցարական Basler Zeutung թերթին տված հարցազրույցում: