Վագրը կենդանաբանին փրկել է ընձառյուծից
Advertisement 1000 x 90

Վագրը կենդանաբանին փրկել է ընձառյուծից

Մեքսիկայում վագրը կենդանաբան Էդուարդ Սերիոյին փրկել է ընձառյուծի պոտենցիալ հարձակումից: Դեպքը տեղի է ունեցել Սերիոյի BlackJaguarWhiteTiger բարեգործական հիմնադրամի կենդանաբանական այգում:

Երբ կենդանաբանը խաղացել է սպիտակ առյուծների խմբի հետ, ընձառյուծը թաքնվել է նրա հետևում, հավանաբար նրա վրա հարձակվելու համար: Ասիական վագրը նետվել էընձառյուծի վրա և նրան տապալել գետին:

Սերիոն մոտեցել է մեջքի վրա ընկած ընձառյուծին և թեթև թփթփացնելով հիշեցրել է, թե ով է այդտեղ տերը, ապա շնորհակալություն է հայտնել վագրին, հայտնում է Daile Mail-ը: