«Անթույլատրելի է լրատվամիջոցի պահվածքը». Վահրամ Թոքմաջյան
Advertisement 1000 x 90

«Անթույլատրելի է լրատվամիջոցի պահվածքը». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատերն են ալկոհոլ օգտագործում: Օգտագործելուց հետո էլ, հնարավոր է, որ մարդիկ մտքերն այլ կերպ դասավորեն: Հնարավոր է, որ Ֆորշը դեմ չի եղել իրեն նկարելուն: Արտառոց ոչինչ էլ չէր ասում: Դա կարող էր ասել նաև սթափ ժամանակ ու ոչ մեկ նրան չէր խարազանի դրա համար: Անթույլատրելի է լրատվամիջոցի պահվածքը, որ այդ նկարահանումը տարածում է: Ի՞նչ է ուզում դրանով անել, ինչի՞ է հասնում, ի՞նչ է փորձում արժեզրկել: Թե մի քանի դիտումի ավել խնդիր ունի: Իրականում, դրանից Ֆորշն առանձնապես չարժեզրկվեց: Մենք ավելի վատ վիճակում գտնվող Ռուբեն Հախվերդյան ենք տեսել: Բայց համոզված եմ, որ լրատվամիջոցը կորցրեց ռացիոնալ հետևողների զգալի թիվ:
Ու ընդհանրապես, տեսանյութեր ստեղծող կայքերը պետք է հասկանան, որ բնակչության զգալի մասն արդեն տեղեկություն է ստանում համացանցից, որ իրենք պատասխանատու են տեսանյութի բովանդակության, որակի և այլ չափանիշների համար»:



Նման նյութեր