«Հետո չասեք՝ չեմ զգուշացրել». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Հետո չասեք՝ չեմ զգուշացրել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում: Խոստանում են սեր և համերաշխություն, քարոզում են ատելություն: Խոստանում են վենդետայի բացակայություն, իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է: Խոստանում են օրենքի գերակայություն, համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին: Նրանք, ովքեր ցանկացած ժողովրդավարական երկրում բանտում կլինեին ՊՊԾ գունդը գրավելու համար, այսօր Հայաստանում ազատ քաղաքական գործունեություն են ծավալում: Սա աբսուրդ է: Հիմա էլ հայտարարում են, թե ՊՊԾ-ի գրավման ահաբեկչական ակտի մասնակիցները հեղափոխության նախակարապետներ են: Սա ոչ միայն անարգանք է զոհված ոստիկանների հիշատակի առջև, այլ նաև մարտահրավեր է պետության հիմքերին և անվտանգությանը: Քայլերթեր ու տարատեսակ տեսարաններ կազմակերպելու փոխարեն, Նիկոլի իշխանությանը չէր խանգարի մտածել ներքին անվտանգության մարտահրավերի մասին: Այո՛, համբերության բաժակը լցվել է, և սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը, այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն:

Հ. Գ. Ամոթ է… Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, իսկ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել: Մտածե՛ք, պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»:



Նման նյութեր