«Նա մեկ հարվածով ոչնչացրեց հակաքարոզչական ամբողջ միֆը». Վահրամ Թոքմաջյան
Advertisement 1000 x 90

«Նա մեկ հարվածով ոչնչացրեց հակաքարոզչական ամբողջ միֆը». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պապիի տեքստի մասին համառոտ. հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը՝ քոչարյանասերժական միջոցներն ուղիղ հարված չէին հասցնում նրան: Նրանց կարծիքով, կրկնում եմ՝ նրանց կարծիքով, հասարակության հավաքական հիշողության մեջ արդեն արմատավորել էին Տեր-Պետրոսյանի բացասական, մութ ու ցրտի պատասխանատու, թալանի ջատագով և այլ ծանր հանցագործություններ մարմնավորող կերպարը: Այդ նույն ասպեկտից ելնելով՝ շատ ավելի հեշտ է խաղալ հասարակության անգետ, չգիտակցված ու հուզական լարերի վրա՝ Տեր-Պետրոսյանին թիրախավորելով, հարվածել ներկայիս կառավարությանը: Արդյունքում ինչ պարզվեց: Սովորաբար, վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս նախագահը, բայց այս դեպքում, ճիշտ դուրս եկա նաև ես: Դեռևս 2016-ի հուլիսյան ապստամբության ժամանակ, պնդել էի, որ չարժի քաղաքական դիվիդենտներ շահել Տեր-Պետրոսյանի հաշվին, նա մեկ հոդվածով կոչնչացնի ցանկացածին: Հիմա ստացանք այդ պատկերը: Նա մեկ հարվածով ոչնչացրեց ամբողջ հակաքարոզչական, կեղտոտ փողերով ֆինանսավորվող միֆը: Իսկ իշխանության փիառ տեխնոլոգներին, տարբեր կառույցների ղեկավարներին, մեդիա ու քարոզչական անվտանգության մասնագետներին խորհուրդ կտամ, Թորոսյան Արսենի աչքից հեռու խորը ծխել և մտածել իրենց հետագա պաշտոնավարման մասին»: