Արարատի մարզպետարանը հայտնում է մարզում մի շարք ջրատարների կառուցման և բարեկարգման մասին
Advertisement 1000 x 90

Արարատի մարզպետարանը հայտնում է մարզում մի շարք ջրատարների կառուցման և բարեկարգման մասին

Այս տարվա ընթացքում Արարատի մարզում կշարունակվեն ոռոգման ջրի արդյունավետ կառավարման աշխատանքները, որոնք միտված են ինչպես ջրի խնայողությանը, այնպես էլ ոռոգվող տարածքների ավելացմանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Արարատի մարզպետարանից, 2019 թվականին կավարտվեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում հանուն ռեսուրսների համալիր պահպանության ծրագրի (ԳԱՏՕ) և Սայաթ-Նովա համայնքապետարանի համատեղ ուժերով ոռոգման ջրագծի կառուցման՝ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու աշխատանքները։

Այդ ծրագրով Սայաթ-Նովա համայնքում ոռոգվում է 60 հա հող։ Վերոնշյալ համայնքում նախատեսվում է նաև կառուցել ևս 1100 մ նոր ջրատար, որի աշխատանքների համար կծախսվի 25 միլիոն դրամ։ Այս գումարից 20 միլիոնը կհատկացնի պետությունը, իսկ 5 միլիոնը կհատկացվի համայնքի բյուջեից։ Նոր ջրատարի շնորհիվ համայնքում ոռոգելի կդառնա ևս 130 հա հող։

2019 թվականին շարունակվելու է 2014 թվականի վերջին մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության միջոցով՝ 75 մլն եվրո և պետական բյուջեից՝ 15 մլն եվրո ներդրումով 29.0 մլն մ3 տարողությամբ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները, որն ինքնահոս եղանակով կապահովի Արարատի տարածաշրջանի ոռոգման ջրի որոշակի պահանջը։

2019 թվականին հրատապ ծրագրով ՀՀ պետական բյուջեից 264,4 մլն դրամ և 13 համայնքներից 16.57 մլն դրամ համաֆինանսավորմամբ կառուցվելու և վերանորոգվելու են ոռոգման ջրագծեր։

Ոռոգման ոլորտի 2019 թվականի առաջնահերթությունների ծրագրով Եվրասիական զարգացման բանկի միջոցով մարզում կներդրվի 2 միլիարդ 223 միլիոն 525 հազար դրամ։

Մասնավորապես, այդ ծրագրով նախատեսվում են աշխատանքներ անել հետևյալ համայնքներում․

2019թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ
1 Արտաշատի ջրանցքի  5-րդ բաժանարար ինքնահոս համակարգ 137448.7 Եվրասիական զարգացման բանկ Շինարարությունը կավարտվի 2020թ.
2 Նոր Խարբերդի ջրանցքի ինքնահոս համակարգ 388675.6
3 Ազատ գետից Մխչյանի պոմպակայանի առաջին աստիճանի հեռացնող ջրանցքին դոտացիոն ջրանցք 65132.6
4 Արտաշատի մայր ջրանցքի 4 վթարային հատվածների վերականգնում 106022.2 Եվրասիական զարգացման բանկ Շինարարությունը կավարտվի 2020թ.
5 Սայաթ-Նովա ջրանցք 110338.4
6 Արբաթ ջրանցք 87013.9
7 Դվին ջրանցք 5138.3
8 Արտաշատ ջրանցքի N49 բաժանարար 21601.3
9 Դարակերտի ններտնտեսային ցանց 45597.7
10 Դաշտավանի ներտնտեսային ցանց 47456.8
11 Արբաթի ներտնտեսային ցանց 24624.4
12 Ղուկասավանի ներտնտեսային ցանց 39676.9
13 Հայանիստի ներտնտեսային ցանց 17520.0
14 Մասիս քաղաքի  ներտնտեսային ցանց 65184.0
15 Նիզամիի ներտնտեսային ցանց 33881.4
16 Այնթապի ներտնտեսային ցանց 257280.0
17 Նոր Խարբերդի ներտնտեսային ցանց 35851.8
18 Արաքսավանի ներտնտեսային ցանց 52334.4
19 Արևշատի ներտնտեսային ցանց 19905.1
20 Մասիս գյուղի ներտնտեսային ցանց

40321.3

21 Աբովյանի  ներտնտեսային ցանց 17487.6
22 Շահումյանի  ներտնտեսային ցանց 39397.7
23 Կանաչուտի  ներտնտեսային ցանց 24221.4
24 Նորաշենի  ներտնտեսային ցանց 39186.2
25 Ն. Դվինի  ներտնտեսային ցանց 26280.0
26 Այգեստանի  ներտնտեսային ցանց 16792.7
27 Այգեպատի  ներտնտեսային ցանց 18003.7
28 Ոստանի  ներտնտեսային ցանց 26960.2
29 Սիսավանի ներտնտեսային ցանց 16038.0
30 Ավշարի ներտնտեսային ցանց 34920.0
31 Վանաշենի ներտնտեսային ցանց 31316.2
32 Վեդիի ներտնտեսային ցանց 14650.3
33 Փոքր Վեդիի ներտնտեսային ցանց 15024.7
34 Դաշտաքարի ներտնտեսային ցանց 14650.3
35 Նոր Ուղիի ներտնտեսային ցանց 10019.0
36 Նոյակերտի ներտնտեսային ցանց 73988.8
37 Արարատի ներտնտեսային ցանց 70080.0
38 Այգավանի ներտնտեսային ցանց 30582.8
39 Զանգակատանի ներտնտեսային ցանց 41904.0
40 Լուսառատի ներտնտեսային ցանց 61015.8