#1 Պատասխանատու եք, հոգ եք տանում մարդկանց մասին: Ուրախ մարդ եք, մարդկանց դուր է գալիս ձեր կողքին լինել: Գիտեք՝ ինչպես կենտրոնանալ կյանքում ամենակարևոր բաների վրա:
#2 Մեծ ներուժ ունեք: Մտածող մարդ եք, միշտ ձգտում եք ամեն բան այնպես անել, ինչպես ճիշտ եք համարում, նույնիսկ, երբ մյուսները համաձայն չեն ձեզ հետ: Խորը զգացմունքներ ունեք, ինչը ձեզ յուրահատուկ մարդ է դարձնում:
#3 Անսահման հոգատար եք: Կամային եք, կրքոտ սիրեկան, հասկանում եք բարության և կարեկցանքի կարևորությունը: Հաճախ առաջինն եք օգնության հասնում մարդկանց, երբ նրանք դրա կարիքն ունեն:
#4 Առատաձեռն եք: Սիրում եք մարդկանց ժամանակ, զգացմունքներ, էմոցիաներ նվիրել: Սիրող մարդ եք, արագ եք ներում մարդկանց, ովքեր ձեզ ցավ են պատճառել: Ձեզ հաճախ են օգտագործում, քանի որ բարյացակամ և վստահող մարդ եք:
#5 Իմաստուն եք: Կարծում եք, որ բարությունը, աշխատասիրությունն ու համառությունն ամենակարևոր հատկություններն են, որոնք մարդ պետք է ունենա: Վստահ եք, որ պետք է ժամանակ գտնել ընտանիքի և մտերիմների համար: Հարգալից եք, մարդիկ վստահում են ձեզ: Գերադասում եք տրամաբանությամբ մտածել, բայց հետևում եք սրտի ձայնին:
Նյութը esotericblog.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը