Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ներկայիս հիմնը` «Մեր հայրենիքը», մեր հայրենիքի մասին չէ, մեր հայրենիքինը չէ: Խաչատրյան և խաչատրյանական անզուգահեռ երաժշտություն ունեցող երկիրը չի կարող, չպետք է կառչած մնա խղճուկություն արտացոլող, «թշվառ-անտերության» ողբի վրա հիմնված մի մեղեդու, որ երբեք չի էլ եղել Առաջին Հանրապետության պաշտոնական հիմն: Եվ այն չի եղել հայկական ո՛չ իր բնույթով, ո՛չ իր էությամբ: Առավել ևս պետության ոգին այն երբեք չի արտահայտել: Եվ թանկ գնահատելով Առաջին Հանրապետությունը` այն ֆետիշացնել նույնպես չի կարելի: Դա կատարյալ հանրապետություն չէր և այդ օրերին նույնպես իշխանությունները բազում բացթողումներ էին անում: Այսօրվա իշխանության անտաղանդ կառավարումը պետք է օբյեկտիվ գնահատական ստանա, բայց չի կարելի և չսատարել օբյեկտիվորեն ճիշտ նախաձեռնությունները: Արամ Խաչատրյանի հիմնի ընդունումն իրոք օրվա հրամայական է, որքան էլ որ դրա անմիջական անհրաժեշտությունը թվում է, թե չկա»: