Բռնցքամարտի ֆեդերացիայի պատասխանը՝ Սպորտի նախարարության հայտարարությանը
Advertisement 1000 x 90

Բռնցքամարտի ֆեդերացիայի պատասխանը՝ Սպորտի նախարարության հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներին բռնցքամարտի 2019 թվականի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությանը մասնակցել թույլ չտալու կապակցությամբ մարզադպրոցի տնօրենությունը նամակ-բողոքով դիմել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Այդ կապակցությամբ նախարարությունը հայտարարություն էր տարածել:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան րոպեներ առաջ պատասխանել է Սպորտի նախարարության հայտարարությանը:

«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Ինչպես արդեն նշել էինք բոլոր մարզիկներն իրավունք ունեն մասնակցելու ՀՀ երիտասարդների առաջնությանը և բոլորի համար ստեղծվել են հավասար պայմաններ, սակայն «Վ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը զանգահարել է առաջնության գլխավոր մրցավար Սեյրան Ղամբարյանին և ասել, որ մարզադպրոցի սաները չեն մասնակցելու առաջնությանը։

Ապօրինություններին և կամայական որոշումներին վերջ տալու ժամանակն է»,- գրված է հայտարարությունում:

armsport.am