Քաղաքական ու տնտեսական համակարգերում լուրջ փոփոխությունների արդյունքները շատ լավ տեսանելի են անգամ առաջին տարում, իսկ հետևողական աշխատանքի դեպքում՝ 25-րդ տարում քեզ դարձնում են համաշխարհային լիդեր: Սա այն դեպքում, եթե քո կառավարող էլիտան ունի հաղթանակի պատկերը ու ցույց է տալիս այն քեզ՝ հնարավորին պարզ ու հասկանալի ձևով:
Մինչև հիմա մեզ ցույց են տվել բացառապես պարտության պատկերը՝ սպանելով քաղաքացու արժանապատվությունը, որևէ բան անելու ցանկությունը: Ինչպե՞ս քաղաքացուն վերադարձնել այդ արժանապատվությունն ու դարձնել հաղթանակի դրոշակակիր, ի՞նչ անել այսօր՝ մեկ սերունդ հետո համաշխարհային լիդեր դառնալու համար: