ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարություն է տարածել՝ բռնցքամարտում ստեղծված իրավիճակի շուրջ՝ նշելով, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հայրենական սպորտի իմիջը միջազգային հարթակներում բարձր պահելու նպատակով, այս պահից սառեցնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին»։
Վերոնշյալ հայտարարությունից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հեգնական գրառում է կատարել․ «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան սառեցնում է իր հարաբերությունները կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ»։