Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանի այն դիտարկմանը, թե Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի, ինստիտուտի ակտիվի հիման վրա, եւ թատրոնի ժանրային միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնադրված լինելն է, թատրոնի հիմնադիրներից ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը նշեց. «Այնքան ծիծաղելի է, որ նույնիսկ զայրանալու չէ: Այդ կինը (Նազենի Ղարիբյանը- Գ.Հ.) տեղյակ չէ որեւէ բանից: Ես արդեն սկսում եմ մտածել, որ ինքը որեւէ ներկայացում ոչ մի տեղ չի էլ նայել, համենայնդեպս, մեր թատրոնի հետ բացարձակապես կապ չունի… Նա նույնիսկ տեղյակ չէ, թե ինչպես է ստեղծվել այս թատրոնը…ասում է՝ ստեղծվել է Սոս Սարգսյանի կուրսի հիման վրա, պատկերացնո՞ւմ եք՝ Շահում Ղազարյանը, Մայիս Ղարագյուզյանը, Գալյա Նովենցը Սոս Սարգսյանի կուրսի ուսանողնե՞րն էին` իր տարիքի…
Երեկ էլ հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ եւ ասաց, որ Համազգային թատրոնը կուսակցական է եղել: Ի՞նչ է նշանակում կուսակցական թատրոն: Մենք կուսակցական թատրո՞ն ենք եղել…Ասել է՝ թող դաշնակները պահեն իրենց: Սա պետական մտածողությա՞ն հարց է, սա խայտառակություն է, մեր կառավարությանը չի սազում այս տեսակ անհասկանալի, խայտառակ չինովնիկ…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am