Ոմանց ուղեղներում ճգնաժամ է. Շիրակի թեմի առաջնորդ. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ոմանց ուղեղներում ճգնաժամ է. Շիրակի թեմի առաջնորդ. 1in.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր զուգահեռներ է անցկացրել մեր ժամանակների և Պապ թագավորի ժամանակաշրջանի միջև՝ ասելով, որ ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը համարվում է Հայ առաքելական եկեղեցու թշնամիներից, մինչդեռ հենց նրա շնորհիվ մենք այսօր ունենք Հայ առաքելական եկեղեցի:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարծիք հայտնեց, որ համեմատությունն այնքան էլ տեղին չէ. «Պապ թագավորից մեզ բաժանում է ավելի քան 16 դար, հետևաբար Պապ թագավորի և այսօրվա համեմատությունը, չեմ կարծում, թե տեղին է… Այդ դարերի ընթացքում շատ և շատ ուրիշ դեպքեր, հարաբերություններ և խնդիրներ են եղել, որոնք կարող էին փոխած լինել եկեղեցի – պետություն հարաբերությունների դիմագիծը: Երկրորդ՝ ես այդ հաստատումը չեմ ընդունում, թե Պապ թագավորը հայ եկեղեցու մեծագույն թշնամի է… »:

Ամբողջությամբ՝ 1in.am



Նման նյութեր