
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հերթական արտակարգ դեպքն է գրանցվել. բիզնես–ջեթը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ՌԻԱ Նովոստիին են հայտնել օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Օդանավի անձնակազմի և ուղևորների հետ ամեն ինչ կարգին է», – ասել է «Շերեմետևոյի» ներկայացուցիչը։
Նա ավելացրել է, որ անկախ արտակարգ իրավիճակից, օդանավակայանը սովորական ռեժիմով է աշխատում։
ԶԼՄ–ների տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Gulfstream ինքնաթիռի հետ, որը Բաքվից էր ժամանել։