Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
«Սկսենք նրանից, որ կրթական համակարգը կաթվածահար վիճակում է, ապաքինման նշաններ էլ չեն երեւում։ Թեև այս դեպքում խոսքը ոչ թե մահացողի կյանքը երկարաձգելու, այլ ժամանակակից դպրոց ստեղծելու մասին է, որտեղ հնարավոր կլինի ներդնել կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ, դպրոցները վերածել ստեղծագործական կենտրոնների, կրթական ծրագրերն էլ ուղղել տնտեսության ու աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին։
Սա ահռելի գործ է, պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն, մեծ ծավալի աշխատանք, ջանքերի համադրում ու ժամանակ։ Կրթության պատասխանատուները, սակայն, պետք է ցույց տան, որ այս գործի ամբողջ խորությունն ու ծանրությունը հասկանալով հանդերձ ճիշտ ճանապարհի վրա են, պատրաստ են շահագրգիռ կողմերին լսել ու հաշվի առնել նրանց մտահոգությունները, առաջարկություններն ու դիտողությունները, կազմակերպել բանավեճեր, քննարկումներ…
Հանրապետությունում կան կրթական ոլորտին լավատեղյակ մարդիկ, մանկավարժներ ու կրթության գործի համակարգողներ, ովքեր ազգային ու միջազգային մակարդակում ունեն ինչպես արժեքավոր գիտելիքներ ու կուտակած փորձ, այնպես էլ հայ դպրոցի իրենց տեսլականը (օրինակ` «Արարատյան բակալավրիատի» ծրագրային թիմը), որոնց ներգրավումն այս գործընթացում իրապես հնարավորություն կտա հասնել նոր դպրոցի ստեղծմանն ու կայացմանը։ Հարկ է ընդհանուր ջանքերի համադրումով օր առաջ դնել այդ դպրոցի հիմքը։ Այլ ճանապարհ չկա, գնդակն էլ նախարարության դաշտում է։
ՀԳ – Ինչ վերաբերվում է մանկավարժների գործադուլին, եթե այն նույնիսկ «նախկինները» չեն ծրագրել ու հրահրել, ապա շատ արագ վերջիններիս կողմից հարցը կշահարկվի, իսկ այս իրավիճակում դրանից դպրոցն ու հասարակությունը ոչինչ չեն շահի։
Սա էլ իմ քայլն էր։ Էսքան բան»։
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan