«Այսօր էլ Աննա Հակոբյանն է թիրախում». Հարություն Մկրտչյան
Advertisement 1000 x 90

«Այսօր էլ Աննա Հակոբյանն է թիրախում». Հարություն Մկրտչյան

Լրագրող Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ Ազգային ժողովում քվեարկվում էր 1000 դրամների հայտնի օրինագիծը, Նիկոլ Փաշինյանն իր հեղինակությունը դնելով վտանգի տակ, քվեարկեց կողմ: Այսօրվա վարչապետն այդ օրերին ամենաքննադատվող պատգամավորն էր… Չէին լսում այն պարզ բացատրությունը՝ վիրավոր զինվորն սպասել չի կարող, զոհված զինվորի ընտանիքին րոպե շուտ պետք է փոխհատուցել որևէ գումարով: Այսօր էլ Աննա Հակոբյանն է թիրախում: Քննադատվում է, որ ղեկավարում է բարեգործական հիմնադրամ, որին շատերը փոխանցում են կատարել: Ի՞նչ է անելու Աննա Հակոբյանն այդ գումարները: Պատասխան` քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանն է ուղղվելու: Աղքատ ընտանիքների հիվանդ երեխաներն սպասել չեն կարող: Շատերն իմանալով այս ճշմարտությունը, շարունակում են քննադատել, հաճախ նաև ծաղրել Աննա Հակոբյանին: Դուք ծաղրեք, վիրավորեք: Ձեր իրավունքն ա, ձեր մոտեցումն ա, ձեր խիղճն ա: Կարևորն այն է, որ այդ գումարներով երեխաներ են բուժվելու»:



Նման նյութեր