«Այո, տիկնայք և պարոնայք քայլարաստներ, դուք իրավացի եք, ես էլ եմ վստահ, որ Նիկոլն ինքնակամ հող չի հանձնելու… »
Advertisement 1000 x 90

«Այո, տիկնայք և պարոնայք քայլարաստներ, դուք իրավացի եք, ես էլ եմ վստահ, որ Նիկոլն ինքնակամ հող չի հանձնելու… »

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չէի ուզում անդրադառնալ երեկվա միտինգին: Տանել չեմ կարում, երբ ինչ-որ բան ֆետիշացնում են, դա որպես կանոն ուշ թե շուտ բերում ա ֆետիշացվող առարկայի արժեզրկմանը, ինչը հնարավոր չէ, եթե ասելիքդ ադեկվատ է, ոչ թե պաթոսախառը ֆետիշիզմ:

Այնուամենայնիվ, իշխանական քարոզիչների համառ ջանքերը վերոհիշյալ միտինգը արժեզրկել՝ պնդելով, որ ակցիայի մասնակիցները պայքարում են մի բանի դեմ, որը տեղի չի ունենա, ինձ ստիպում են թեմային անդրադառնալ:

Այո, տիկնայք և պարոնայք քայլարաստներ, դուք իրավացի եք, ես էլ եմ վստահ, որ Նիկոլն ինքնակամ հող չի հանձնելու: Վերջիվերջո նա էլ է մարդ, ընտանիք ունի… Ասեմ ավելին, Հայաստանում չի եղել ղեկավար, ով ուզել է կամ փորձել է հող հանձնել: Նույնիսկ պատերազմի ամենածանր տարիներին, երբ ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը օկուպացիայի տակ էր, դա ոչ թե հող հանձնողների շնորհքն էր, այլ նրանց, ովքեր չէին կարողանում այդ հողը պահել: Իսկ դրանք տարբեր բաներ են: Տեր-Պետրոսյան Լևոնը և Վազգեն Սարգսյանը ուզում էին, բայց չէին կարում հող պահեին, ուր մնաց ազատագրեին: Իսկ Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանն ու այլոք ուզում էին ու կարում էին, ինչն էլ փաստացի արձանագրվեց: Թե որն էր պատճառը, որ կարում էին, դա այլ հարց է:

Հիմա, արդյոք սա նշանակում է, որ ԼՏՊ-ն կամ Վազգեն Սարգսյանը դավաճան են, իհարկե ոչ: Ասեմ ավելին, սա նույնիսկ չի նշանակում, որ նրանք անպիտան էին, բայց միանշանակ նշանակում է, որ հող չէին կարում պահել:

Հիմա էսօր մարդկանց մի ստվար զանգված՝ տեսնելով, թե երկրում ինչ է կատարվում, համոզված է, որ Նիկոլն էլ չի կարա հող պահի: Ու այս համոզմունքն անթիվ օբյեկտիվ հիմքեր ունի, որի մասին ես վաղը կխոսեմ Ադեկվադ եթերում: Այո, Նիկոլը Հայաստանի Հանրապետության դեմ կազմակերպված դավադրության հիմնական դերակատարն է: Ես վաղը կետ առ կետ ցույց կտամ, թե ինչու է Նիկոլն ազգային անվտանգության համար մեկ սպառնալիքը:

Սա է խնդիրը, սա է բողոքի ցույցի պատճառը, նույնիսկ եթե բուն բողոքավորները դա զգան բնազդաբար, ոչ թե գիտակցաբար: Ու ինչքան էլ մանիպուլյացիաների դիմեք, մարդկանց ինքնապահպանման բնազդը չեք կարողանալու լռեցնել: Նիկոլը Հայաստանի պատմության ամենաապիկար ղեկավարն է և դա փաստ է, որը արձանագրում է իր իսկ վիճակագրական կոմիտեն:

Հ.Գ. Հանրահավաքի կազմակերպիչներին էլ կոչ եմ անում զերծ մնալ պաթոսից, դրանով հայրենիքը չես փրկի: Էմոցիաները պետք է անջատել, լինել առավելագույնս սառնասիրտ ու պրագմատիկ: Էմոցիաներն առիթ են տալու հակառակորդին չեզոքացնել պայքարի օջախները, ինչն էլ արվում է էս պահին: Ու եթե դուխներդ չի հերիքում Նիկոլին մի երկու թթու խոսք ասեք ու ձեր դեմ իր զոմբիներին տրամադրեք, ապա ձեզանից ի՞նչ հայրենիքի պաշտպան… պաթոսով էդ բացը չես լրացնի»:

Չէի ուզում անդրադառնալ երեկվա միտինգին: Տանել չեմ կարում, երբ ինչոր բան ֆետիշացնում են, դա որպես կանոն ուշ թե շուտ…

Gepostet von Artur Danielyan am Dienstag, 26. Februar 2019



Նման նյութեր