Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ես ուզում եմ խոսել մի կարևոր նյութի մասին: Մեր շրջապատում, մեր ընկերության մեջ սարսափելի այլասերում գոյություն ունի և սա, դժբախտաբար, տարածվում է մինչև անգամ մեր հայրենիքի մեջ: Ո՞րն է պատճառը, հիմքը:
Կարճ ասելով, սիրելիներ, սատանայի կատարած ավերն է: Այն Մարդկության մտքի հետ է խաղում և ապականության մեջ նետում: Այսօր այլասերումի ամենամեծ դժբախտությունն այն է, որ միասե-ռականույթյունը սաստկացած է և շատացած եվրոպական երկրների` Անգլիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև Ամերիկայի մեջ և այլուր:
Այս միասեռականությունը այնպիսի շարժում է, որ բացի այն, որ իրենք իրենց կյանքն իրենց ուզածի պես են վայելում, աշխատում են, որպեսզի ազդեցություն գործեն նաև ուրիշների վրա:
Հիմա, ենթադրենք մեկը նախընտրում է շեկ մազերով սիրուն աղջկա հետ ամուսնանալ, իսկ մյուսը ավելի թուխ մազերով աղջկա: Կարո՞ղ է մեկը մյուսին պարտադրել իր կամքը: Իսկ միասեռականները պարտադրում են, և մինչև անգամ անչափահաս երեխաներին սովորեցնում են, որ նրանք կարող են մեծանալ և միասեռական դառնալ:
Ցավալին այն է, որ միասեռականները միայն իրենց կյանքը չեն շարունակում պղծություններով, այլ աշխատում են ուրիշներին էլ վարակել:
Դժբախտաբար, այսօր միասեռականները հաջողություն են գտնում, և Ամերիկայի որոշ նախանգներ պաշտոնապես ընդունում են միասեռականների օրի-նական ամուսնությունը:
Սա ոչ միայն մարդկային տրամաբանությանը դեմ և անընդունելի է, այլ նաև հազարավոր տարիներ առաջ Աստվածաշնչի մեջ գրված է, որ մարդը մարդու հետ չպետք կենակցի և զուգավորվի այնպես, ինչպես կնոջ հետ կամ կենդանու հետ կամ որևէ ուրիշի հետ: Աստված ընտանիք է հաստատել և այդ ընտանիքը սուրբ է: Այդ սրբությունը պղծելու և ավերելու ջանքի մեջ է սատանան:
Եվ այդ միասեռական զույգերը զավակ են որդեգրում և ի՞նչ է պատահում. Այդ զավակը ևս այլասերվում է, որովհետև ունենում է երկու հայր կամ երկու մայր: ԱՆԲՆԱԿԱՆ…
Հոգեբաններ, մասնագետներ բազմաթիվ պատ-ճառաբանություններ են տալիս և բացատրում են, որ երեխայի համար չար, վատառողջ մթնոլորտ է դա: Եվ, ինչպես ասացի, հազա-րավոր տարիներ առաջ Աստվածաշնչի մեջ գրված է և սա Աստծո աչքի առաջ ծանր մեղք է, պղծություն է, այլ բան չէ:
Եթե պետք է պատ-ճառաբանենք, որ մեկը այդ հակումով է ծնվել և իր կամքին հակառակ ինքը հրապույր ունի նույն սեռի անդամի նկատմամբ, կարող է պատահել: Բժշկությունը դեռևս վերջնական կերպով չի որոշել սա: Սակայն կան շատ միասեռականներ, որոնք Աստծո ողորմությամբ իրենց կյանքը փոխել են և նորմալ բնական կյանքով են ապրում: Իսկ նրանք, ովքեր չեն կարող, ասում են. «Ես այսպես եմ ծնվել…»:
Շատ լավ, եթե այդպես է ծնվել, Աստված մի բան է պահանջում` մաքուր կյանքով ապրել, պղծություն չգործել, այլ կերպ ասած` կուսակրոն կյանքով ապրել:
Ինչպես վարժեցնեք մարմինը, այն այդպես էլ կշարունակի: Մենք պետք է լինենք մեր մարմնի տերը, մարմինը չէ, որ պետք է առաջնորդի մեզ և դառնա տեր ու տիրական, այլ հոգին և միտքը պիտի ղեկավարի, որպեսզի մարմինը ենթարկվի մտքին, տրամա-բանությանը և հոգուն: Հետևաբար, եթե մեկը այդ հակումներով է ծնված, պետք է դրանք իր մեջ ճնշի: Եթե քրիստոնյա է, ճիգ պիտի գործադրի, որպեսզի ապրի մաքուր կյանքով: Իսկ նրանք, որոնք մտածում են, թե ազատություն պետք է ունենան, պիղծ կյանք ապրելու և սեռական հարաբերությունները անսահման կերպով շարունակելու, եկեղեցին կարգելի, որպեսզի նրանք մոտենան սուրբ խորհուրդներին և սուրբ սեղանին, և սուրբ հաղորդություն ստանան, որովհետև Աստծո կամքին դեմ է և Աստծո աչքին պղծություն է դա: Եվ այն, ինչ պղծություն է Աստծո համար, ծանր հանցանք է:
Երկնավոր Հայրն ասել է մեզ` իր զավակներին. «Ես սուրբ եմ, և ուզում եմ, որ դուք էլ սուրբ լինեք»: Այնպես, ինչպես յուրաքանչյուր հայր է ուզում, որ իր զավակը իր պես հաջողակ լինի, իր ուղին հետևի, ոչ թե հետևի անառակ կյանքի:
Հայր Երկնավոր Աստված էլ ուզում է, որ մենք սուրբ լինենք:
Միայն սրբերն են, որ կլինի Աստծո աչքի առաջ: Ինչպե՞ս կարող ենք սրբանալ.
Ոչ միայն մեր ջանքերով, այլ Աստծո օգնությամբ և Հիսուս Քրիստոսի միջնորդությամբ: Նա է մեր սրբությունը, նա է, որ մեր մեղքերը իր վրա վերցրեց և իր Սուրբ արյունով քավեց, լվաց, մաքրեց մեզ և Մկրտությամբ մեզ որդեգիր դարձանք և Քրիստոս մեզ տվեց մեզ այդ շնորքը, որ մենք ապրենք իր կամքին համաձայն, սուրբ և Աստծո համար ընդունելի կյանքով: ԱՄԵՆ
Տ.Շնորհք ծայրագույն վարդապետ ԳԱՍՊԱՐՅԱՆ