Ստյոպա Սաֆարյան. «Իրանական կողմը երևի ցանկացել է իր հերթին հաճոյանալ հայկական կողմին ու, ենթադրում եմ, հայուհու ժեստը դա էր» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Իրանական կողմը երևի ցանկացել է իր հերթին հաճոյանալ հայկական կողմին ու, ենթադրում եմ, հայուհու ժեստը դա էր»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումներից:

Ես, Արման Նավասարդյանն ու Benyamin Poghosyan-ը ճամփեն բացեցինք, հիմի էլ ջրի ճամփա են դարձրել: ))

Ի դեպ, շատ զարմացա, որ Փաշինյանին մոտեցած կինը բարևելու նպատակով ձեռքը մեկնեց Փաշինյանին ու բարևեց:

Ենթադրում եմ՝ որ հայուհի էր:

Որովհետև ԱԳ փոխնախարարի հետ ընթրիքից հետո իմ մոտ մի պրակոլ եղավ: Արման Նավասարդյանի համար ռուսերեն թարգմանչուհի էին բերել իրենց ԱԳՆ-ից:

Դեհ, ես ու Բենը, իհարկե, անգլերեն էինք խոսում, իր կարիքը չունեինք, բայց ահագին զրուցեցինք, թե որտեղ է ռուսերեն սովորել և այլն…

Վերջում, երբ արդեն հրաժեշտ էինք տալիս, փոխնախարարին ու ընթրիքին ներկա մի քանի դեսպանների ձեռքով հրաժեշտ տալուց հետո առանց մտածելու ձեռքս պարզեցի նաև դեպի այդ տիկինը…

Գիտեի, որ Իրանում կնոջը ձեռքով չեն բարևում, բայց մոռացել էի ու ավելի շատ իներցիոն վիճակ էր:

Ետ քաշվեց ու ժպտալով ռուսերեն ասաց՝ մեզ մոտ կնոջը չենք բարևում: Հետաքրիքր է, այս արարողակարգը ինչպես են համաձայնեցրել:

Իրանական կողմը երևի ցանկացել է իր հերթին հաճոյանալ հայկական կողմին ու, ենթադրում եմ, հայուհու ժեստը դա էր:) 🙂



Նման նյութեր