Մարինե Մանուչարյան. «Էս թեման համարում եմ փակված։ ԱԱԾ-ին էլ ասեք էդ հայտարարությունը կարա էլ չտարածի, մեկա ոչ մեկի զանգակներին չի»
Advertisement 1000 x 90

Մարինե Մանուչարյան. «Էս թեման համարում եմ փակված։ ԱԱԾ-ին էլ ասեք էդ հայտարարությունը կարա էլ չտարածի, մեկա ոչ մեկի զանգակներին չի»

Բայց ասեք խնդալուա։ Ձերբակալվել են վարչապետին կից ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության աշխատակիցներ (թարմ հավաքված թիմ, հհկական հին կոռումպացված չինովնիկներ չեն է), ոնց հասկացանք առողջապահության նախարարության տված ինֆոյի հետքերով։ Մի ամբողջ օր պաշտոնական հայտարարություն չկար, հետո մի հիասքանչ մուննաթով տեքստ եկավ ՊՎԾ մամլո ծառայությունից, որը ինձ թվումա մինչև հիմա դեռ գրում, ջնջում են։ ԱԱԾն, որ խոստացել էր էլի հայտարարություն տարածեր չկա, լուռ ա, իսկ էս ամենի ֆոնին տարատեսակ հին չինովնիկերի ձերբակալումից ու թալանածը հետ բերելուց նախկինում մի այլ կարգի ոգևորվող ֆեյսբուքյան ակտիվիստա-նորպատգամավորա-ագիտատորա-լրագրողական մասսան հլա որ Օպերայում հավաքված ինչոր անհասկանալի զանգվածի վրայա ղժում ու ամեն ինչ անում, որ ապացուցի, որ Նիկոլը հողերը չի տվել/տալիս/տալու։

Էդ հողերը էլի չի տալու, բայց իրա անմիջական վերահսկողության տակ աշխատողներն էսօր կոռուպցիոն սխեմաներ հյուսելու գործով ձերբակալվում են (պրիտոմ մարդիկ, ովքեր ի պաշտոնե պիտի վերահսկեն, որ կոռուպցիա չլինի) եւ դուք լուռ եք քիչ չի, ինչոր ֆեյքի ծնունդներ են գալիս ու ինձ են պիտակավորում, թե բա՝ աբիժնիկ, ոմանք էլ տարօրինակ են համարում, որ էս թեման ինձ սենց «ալեկոծելա»։ Կակռազ ձյուն եկավ, թե չէ կասեի՝ «հադմ ձուն գար»։

հ.գ. բա գիտեք էն մարդիկ, ումից տարիներով զզվում եք, ոնց դարձան զզվելի՝ ձեր նման լոյալ մարդկանց լուռ հայացքի տակ։

հ.հ.գ. Էս թեման համարում եմ փակված։ ԱԱԾ-ին էլ ասեք էդ հայտարարությունը կարա էլ չտարածի, մեկա ոչ մեկի զանգակներին չի։

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր