Կար ժամանակ, երբ բոլորը նրա մասին էին խոսում, քննարկում, քննադատում կամ պաշտպանում. 2017–ին նա ստացավ Հայաստանի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսը, դրանից հետո մոդելային որոշակի կարիերա ծավալեց, բայց ակտիվ գործունեության մասին առայժմ չենք լսել։ Խոստանում է` դեռ կլսենք։
Tert.am Life–ը զրուցել է «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ ու պարզել, թե ինչով է զբաղվում հիմա։ Ապագա դիզայները խոսել է նաև ոճային իր լուծումների, իր համար մոդելավորած զգեստների ու սիրելի բրենդների մասին։
Մշակույթի քոլեջի Դիզայնի բաժնի ուսանողուհու հիմնական զբաղվածությունը հիմա լրացնում են ուսումը, մարզումներն ու նկարահանումները։ Թեև նրա մասնակցությամբ նախագծեր շատ չենք տեսնում` վստահեցնում է` մոդելինգով կարողանում է գումար վաստակել։
Լիլիի խոսքով` մոդելային կարիերան անտեսել չի պատրաստվում։ Հիմա աշխատում է Եվրոպա մեկնելու ուղղությամբ, որտեղ պատրաստվում է մոդելային որևէ դպրոցում սովորել։ Առաջին այցը Եվրոպա կլինի տուրիստական, ինչից հետո կվերադառնա Հայաստան ու նորից կմեկնի արդեն մասնագիտության մեջ հմտանալու նպատակով։
Հագուստի գինը Լիլին չի կարևորում։ Նրա համոզմամբ`չի սիրում նաև հոսքի հետևեց գնալ։ «Երբ մի իր շատ են գովում և բոլորը վազում այդ իրի հետևից, ես այդ կողմ չեմ գնա։ Չեմ սիրում կրել այն, ինչ բոլորն են հագնում»,– շեշտեց նա։ Լիլին դժվարացավ ասել, թե ամսվա կտրվածքով միջինում որքան գումար է ծախսում հագուստի վրա. «Մի փոքր բարդ հարց է , իրերիս մեծ մասը արտերկրից է կամ իմ ստեղծագործածը»։
Ամբողջությամբ՝ life.tert.am