
Երկվորյակներն ապրում են ավելի երկար, քան մյուսները: Այդ մասին հայտնել է PLoS ONE-ը:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Դանիայից 2932 զույգ միասեռ երկվորյակների կյանքի տևողությունը` ծնված 1870-1900 թվականներին: Այն ժամանակ երկրում տղամարդկանց կյանքի միջին տարիքը եղել է 45 տարի: Սակայն պարզվել է, որ տղամարդ երկվորյակների կյանքի միջին տևողությունը եղել է 6%-ով ավելի:
Այն ժամանակ կանանց կյանքի միջին տևողությունը եղել է 60 տարի, իսկ կին երկվորյալների կյանքի միջին տևողությունը եղել է 10%-ով բարձր: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ երկվորյակները հաճախ են իրար աջակցում և օգնում, օրինակ, վնասակար սովորույթների դեպ պայքարելու համար: