
Հանրապետությունում մարտի 1-ին կլինի առանց տեղումների և արևային եղանակ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։ Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել: Բարի գալուստ, գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»,-նշել է Գագիկ Սուրենյանը: