Երգի պետական թատրոնի լուծարման հարցը կասեցված է, այս մասին Tert.am Life-ին հայտնել է թատրոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
«Զագահարել են թատրոնի տնօրենին և ասել, որ այդ հարցը կասեցված է»,- նշել է նա։
Արթուր Գրիգորյանը նկատեց, որ զրամացած է, որ մինչև հիմա ինչու իրեն պաշտոնապես չեն ծանուցել թատրոնը լուծարելու որոշման մասին․ «Ոչ ոք չի զանգել ինձ ասելու, որ այսպիսի բան կա։ Այ դա է ինձ զրամացրել, ո՞նց կարելի է»։
Հարցին` արդյոք որոշումը կասեցնելուն նպաստել է համացանցում այս թեմայով սկիզբ առած քննադատությունը բազմաթիվ հայտնի մարդկանց կողմից, Արթուր Գրիգորյանն ասել է․ «Պատկերացրեք, ես համացանցից բան չեմ հասկանում։ Աղջիկս`Մանեն, զանգեց, կարդաց, ինչեր են գրել երգիչները։ Այդպես էլ պետք է լիներ, սա իրենց տունն է եղել, այստեղ են մեծացել»։