Հայտնիները շատ կոշտ են արձագանքել Երգի պետական թատրոնը փակելու լուրերին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնիները շատ կոշտ են արձագանքել Երգի պետական թատրոնը փակելու լուրերին

Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ, Մշակույթի նախարարության տեղեկանքի համաձայն, ի թիվս այլ կառույցների, առաջարկվում է լուծարել նաև Երգի պետական թատրոնը։ Սա դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել հայտնիների շրջանում։ Շոու բիզնեսի ներկայացուցիչներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին, ով, կարելի է ասել, նրանց մեծ մասի կնքահայրն է եղել և օգնել է նրանց կայանալ ու առաջ գնալ այս ոլորտում։ Աստղերը համացանցը ողողել են լուսանկարներով ու կոշտ գրառումներ կատարել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Ավետ Բարսեղյան 

Բարև, Հայաստան։
Իմ կողքին այն արտիստն է, ով երգել է, գրել է ու արարել է քեզ համար անդադար։
Քո ու քո եղբայր Արցախի անդավաճան զավակը տարիներ շարունակ դաստիարակել ու դաստիարակում է մեզ, զարգացնում գիտակցությունը ինչպես լինել նվիրյալ, պրոֆեսիոնալ ու ազնիվ արվեստի մասնիկ։
Հայաստան, իմ կողքինը վարժապետ է, ով անցել է քեզ հետ մի ողջ կյանք ու կռիվ։
Հայաստան, դու ծնում ես Արթուր Գրիգորյան․․․

Ցավոք, երբեմն, անկախ քո կամքից, ծնվում են անծին վիժվածքներ, որ փորձում են վնասել տաղանդավոր ծնունդներին․․․ Հայաստան, ես վստահ եմ, որ քեզ իսկապես սիրողներն Աստծո հովանու տակ են, իսկ մնացածը․․․ մնացած են իրենց իսկ ատելության ու գաղջ հոգու ավերակների տակ․․․
Հայաստան, մենք քո կողքին ենք․․․
Գրիգորիչ, Դուք մեր Հայաստանն եք։

Սարո Թովմասյան 

Իմ սկիզբը հենց այս մեծ մարդու շնորհիվ է եղել։ Երգի թատրոնն էլ տունս է եղել, Գրիգորիչն էլ եղել է ու կա ճաշակ թելադրող։
Ոչ ոք չի կարող ջնջել պատմությունը։

Արամե

Ես չեմ սովորել Երգի պետական թատրոնում, բայց պատմությունը լավ գիտեմ։ Այնտեղ կրթվել են մի քանի հզոր սերունդներ՝ երգիչների, հաղորդավարների, երգահանների և, առհասարակ, տաղանդաշատ մարդկանց։ Արթուր Գրիգորյանն այն մարդն է, ով բերեց երգարվեստի մի նոր տեսակ և որակ, բարձրացրեց արտիստի կարևորությունն ու մակարդակը։ Մի՛ ջնջեք պատմությունը, դա կարող է մեզ վրա ծանր նստել։

Հռիփսիմե Հակոբյան

Աններելի է շնորհակալ չլինելն ու չգնահատելը մի մարդու, ով նվիրել է իր ողջ կյանքը մեր երգարվեստին՝ կերտելով սերունդներ։ Երգի պետական թատրոնը բոլորիս տունն է, սկիզբը..

Կարեն-Սևակ

Երգի պետական թատրոնից ու մաեստրո Արթուր Գրիգորյանից հեռու թող խաղան մարդիկ, ովքեր որդեգրել են արվեստը կործանելու գաղափարը․․․

Հասմիկ Կարապետյան

Մենահամերգս էր իմ Երգի պետական թատրոնում։ Այնքան կարևոր բաներ սովորեցի այնտեղ Արթուր Գրիգորևիչի շնորհիվ։ Շատերը գիտեն, շատերը կհասկանան․․․

Անուշիկ Ալավերդյան

Մի ամբողջ կյանք, մի ամբողջ պատմություն է այս պատերի ներսում՝ Երգի թատրոնի ներսում։
Մեկ վայրկյանում ոչնչացնել այս ամենն աններելի է․․․

Արա Ղազարյան

Գայանե Ասլամազյան

Մութ ու ցուրտ տարիներին մեզ համար միակ լուսավոր կենտրոնն էր… Ու տարիներ շարունակ մնացել է որակյալ արվեստի և մշակույթի օջախ երիտասարդների համար։ Ոչինչ չստեղծած՝ քանդում եք եղածը…

Սամվել Գրիգորյան

Չի կարելի արմատախիլ անել տասնամյակների ընթացքում ստեղծված և հղկված մշակութային արժեքները։ Նոր սերնդին հնարավորություն տվեք դաստիարակված երաժշտությամբ կրթվելու․․․ Մի տարեք դեպի Բաքու։

Ամբողջությամբ՝ blognews.am