
Հնդկաստանի Դելի քաղաքի մետրոյում փետրվարի 27-ի երեկոյան տագնապի կարմիր մակարդակ Է սահմանվել Քաշմիրի տարածաշրջանում Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին իրադրության սրվելու պատճառով: Այդ մասին հայտնել Է Hindu հրատարակությունը՝ վկայակոչելով մետրոպոլիտենի ներկայացուցչին:
«Անվտանգության ծառայությունների հանձնարարականով տագնապի կարմիր մակարդակ Է սահմանված Դելիի ամբողջ մետրոպոլիտենում»,- հայտնել Է մետրոպոլիտենի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ տագնապի կարմիր մակարդակի սահմանումը ենթադրում Է, որ բոլոր վերահսկիչները պետք Է կայարանների բոլոր սրահները զննեն ցանկացած կասկածելի առարկաների կամ գործողությունների հայտնաբերման նպատակով եւ յուրաքանչյուր երկու ժամը մեկ զեկուցեն կարգավարական կենտրոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: