Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատուն ցանկանում է վերադառնալ դիվանագիտական ծառայություն. նրան կփոխարինի Մերի Հարությունյանը
Advertisement 1000 x 90

Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատուն ցանկանում է վերադառնալ դիվանագիտական ծառայություն. նրան կփոխարինի Մերի Հարությունյանը

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Նաիրի Պետրոսյանը հայտնում է դիվանագիտական աշխատանքի վերադառնալու ցանկության և ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուի աշխատանքից իր խնդրանքով ազատվելու մասին: Այս մասին Նաիրի Պետրոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև: Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այդ պատվաբեր հնարավորությունն ինձ ընձեռելու համար:

Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ և կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն՝ գիտելիքս և փորձս Հայաստանի Հանրապետությանն ի սպաս դնելու համար: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի աշխատանքից:

ՀՀ երրորդ Նախագահի որոշմամբ իր գրասենյակի պատասխանատուի պարտականությունները կստանձնի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող իմ գործընկեր Մերի Հարությունյանը: Բարի երթ և հաջողություն եմ մաղթում, Մերի ջան»,- գրել է Պետրոսյանը:



Նման նյութեր