«Եվրատեսիլ-2019»-ի կազմակերպիչները՝ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) եւ KAN իսրայելական հեռարձակող ընկերությունը, հայտարարել են փետրվարի 28-ին Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին մրցույթի տոմսերի վաճառքների մեկնարկի մասին: Համապատասխան հայտարարությունը զետեղված Է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում:
Տոմսերը կարելի Է ձեռք բերել առցանց՝ Leaan տոմսերի իսրայելական օպերատորի միջոցով, որը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական գործընկերն Է: Նշվում Է, որ կիսաեզրափակիչներին, ինչպես նաեւ մրցույթի եզրափակիչին այցելել ցանկացողներին հարկ կլինի վճարել 300 եւ ավելի շեքել:
Կազմակերպիչները նշում են, որ 2019 թվականին հիմնական դահլիճը, որտեղ կկայանան մասնակիցների ելույթները, եւ «կանաչ սենյակը», որտեղ իրենց բեմելին կսպասեն արտիստները, կտեղավորվեն « Թել Ավիվի Էքսպոկենտրոնի» տարբեր տաղավարներում: Այս գոտիների տոմսերն անհրաժեշտ Է ձեռք բերել առանձին:
«Եվրատեսիլ-2019»-ը կանցկացվի Թել Ավիվի տոնավաճառների կենտրոնում: Առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: