«Շրջապատս համալրվել է տարբեր ազգի ներկայացուցիչներով». Մաշա Մնջոյան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շրջապատս համալրվել է տարբեր ազգի ներկայացուցիչներով». Մաշա Մնջոյան. life.tert.am

Երգչուհի Մաշա Մնջոյանը, որը տևական ժամանակ է՝ Ավստրալիայում է, նոր ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու խոսել ինչպես ֆոտոշարքի, այնպես էլ Սիդնեյում ուսումնառության, առօրյայի ու նպատակների մասին:

Մաշան նշեց, որ հանպատրաստից է ծնվել նոր ֆոտոշարքի մտահղացումը: «Հեղինակը համակուրսեցիս է Բրազիլիայից, իսկ ֆոտոշարքն իրականցրել ենք Սիդնեյի հայտնի վայրերից մեկում`Graunds of Alexandria-ում: Քանի որ շատ արագ ենք մտածել լուսանկարվել, նույնքան արագ էլ մտածել եմ՝ որտեղ և ինչպես պետք է ներկայանամ: Լուսանկարներում իմ ոճի մեջ եմ: Այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ արտառոց ոչինչ չկա»,-ասաց նա:

Մաշան սովորում է Australian Institute of Music հաստատությունում: Նա նշեց, որ այս փուլում ժամանակի մեծ մասը հատկացնում է ուսումնառությանը և առօրյան ավելի շատ աշխատանքային է: «Առաջնայինն ուսումս է, բայց  օրս շատ ծանրաբեռնված է նաև բենդի հետ փորձերով, քանի որ համերգային առաջարկներ ունեմ, աշխատում եմ ավելի լուրջ ծրագրերի վրա»,-ասաց Մաշան:

Երգչուհին նկատեց, որ սա իր հինգերորդ այցելությունն է Սիդնեյ և արդեն հասցրել է այնտեղ ընկերական շրջապատ ձեռք բերել: «Սովորելով անգլիական հաստատությունում՝ շրջապատս համալրվել է տարբեր ազգի ներկայացուցիչներով»,-ասաց նա:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր