Իմ բանդան. Քարդաշյանը լուսանկար է հրապարակել ընտանիքի փոքրիկների հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իմ բանդան. Քարդաշյանը լուսանկար է հրապարակել ընտանիքի փոքրիկների հետ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հրապարակած լուսանկարը շատ է դուր եկել նրա երկրպագուներին։

Լուսանկարում Քարդաշյան–Ջեներ ընտանիքի ամենափոքր անդամներն են` Քայլի Ջեների դուստրը` Սթորմին, Քլոե Քարդաշյանի փոքրիկը` Թրուն, Քիմի դուստրը` Չիկագոն, և երեք տարեկան Սեյնթը։

Լուսանկարում ամենափոքրը Քլոեի դուստրն է, որը դեռ մեկ տարեկան չկա։ Իսկ Չիկագոն արդեն տոնել է իր առաջին ծննդյան օրը, և ծնողները նրա համար «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության ոճով միջոցառում էին կազմակերպել։

Օգտատերերին հիացրել է լուսանկարը։ Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարն ավելի քան 3,8 մլն like–ի է արժանացել։