ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել.
«Ս․թ․ փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ ընդունելով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ղեկավարության հրավերը, դիտել է «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը։ Նազենի Ղարիբյանը ներկայացումից հետո ստեղծագործական խմբի և թատրոնի ղեկավարության հետ զրուցել է ներկայացման մասին, ինչպես նաև անդրադարձել են այն աշխատանքային տեղեկանքին, որն օրերս մեծ աղմուկ է բարձրացրել։ Ն․ Ղարիբյանը ևս մեկ անգամ նշեց, որ դա ընդամենը վերլուծություն է, և այս օրերի աղմուկն ամբողջովին անտեղին է։ Այս մասին ավելի մանրամասն կներկայացնի այսօր՝ «Արմենպրես» մամուլի ակումբում կայանալիք մամուլի ասուլիսին: Այնուհետև հարցը կքննարկվի երկուշաբթի օրը՝ Մշակույթի նախարարության կողմից հրավիրված բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպման ընթացքում»: