Ձեր փոխարեն ամաչում եմ, մարդ պիտի մի քիչ ուղեղ ունենա, որ տենց հարց չտա. Ծառուկյանը՝ լրագրողին. asekose.am
Advertisement 1000 x 90

Ձեր փոխարեն ամաչում եմ, մարդ պիտի մի քիչ ուղեղ ունենա, որ տենց հարց չտա. Ծառուկյանը՝ լրագրողին. asekose.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն այսօր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այցելել են Մյասնիկյանի արձանի տարածք, ծաղիկներ են խոնարհել Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

«Մարտի 1-ը ցավ է բոլորի, ամբողջ հայ ժողովրդի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կատարվող իրավական գործընթացները բավարարո՞ւմ են, Ծառուկյանը նշեց. «Դուք գիտեք, որ ամեն ինչ կատարվում է, բոլորը քննվում են ու, ասենք թե, շուտով կբացահայտվի, իրավապահ մարմինները լիարժեք կներկայացնեն եղելությունը: Էսօր որևիցե մեկը կարծիք, միտք ասելու իրավունք չունի, որովհետև դա միայն իրավապահ մարմինները լիարժեք կարող են, արդեն գործը հանձնած ա, կներկայացնեն հանրությանը, բոլորին պարզ կլինի»:

Հարցին՝ Ձեզ երբևէ հարցաքննե՞լ են վկայի կարգավիճակում, Ծառուկյանը զայրացավ. «Ի՞նչ վկա, անհարմար չես զգո՞ւմ, ինչքա՞ն կարելի ա բացատրել, ասել, որ դրա հետ Ծառուկյանը կապ չի ունեցել… Կամ դուք ձեզ դնում եք չհասկացողի տեղ… ես ձեր փոխարեն ամաչում եմ: Ինչի՞ համար հարցաքննեն, մարդը պետք է մի քիչ ուղեղ ունենա, հասկանա՝ ինչ հարց ա տալիս: Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, ու էս շանտաժները չի կարա Ծառուկյանի վրա ազդի»:

asekose.am